ՈՒԵՖԱ-ն ընտրել է Չեմպիոնների լիգայի գավաթի 2013/14 թթ. խաղարկության խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստին ու թիմին:
Լավագույն խաղացող է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով անցկացրած 6 հանդիպումներում դարձել է 9 գոլի հեղինակ` արձանագրելով մրցաշարի խմբային փուլի բոլոր ժամանակների արդյունավետության ռեկորդ:
Եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունը լավագույն թիմ է անվանել Մադրիդի «Ատլետիկո»-ին, որը, վերադառնալով մրցաշար 3 տարվա դադարից հետո, խմբային փուլում անցկացրած 6 խաղերում տոնել է 5 հաղթանակ` 1 հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի:








































