Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրի երկրորդ խաղում A խմբում Ուրուգվայի հավաքականը մեծ դժվարությամբ 1:0 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի նկատմամբ:
Հաղթական գոլը վերջին րոպեին խփեց Խոսե Խիմենեսը: Այս պահին A ենթախմբում Ռուսաստան ու Ուրուգվայն ունեն 3-ական միավոր:
A խմբի երկրորդ տուրի հանդիպումները կայանալու են հունիսի 19-ին և 20-ին: Միմյանց հետ կմրցեն Ռուսաստանն ու Եգիպտոսը, Ուրուգվայն ու Սաուդյան Արաբիան: