Saturday, 18 07 2026
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը NBA-ո՞ւմ․ Խնդիրներ Դանիայի հետ խաղից առաջ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը նախօրեին հրապարակեց այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու հունիսի 28-ին Դանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը: ԵԱ-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում՝ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 28-ին Կոպենհագենում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին: Հայաստանի հավաքականը նախընտրական փուլի առաջիկա խաղին կսկսի նախապատրաստվել հունիսի 15-ից` հանգրվանելով Դավիթաշենում գտնվող «Օլիմպավանում»: Հունիսի 20-ին մեր ընտրանին կմեկնի Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ: Նշենք, որ Դանիայի հետ հանդիպումն վերջինն է լինելու նախընտրական փուլում։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երկու անգամ հաղթել է Ալբանիայի ընտրանուն և լարված պայքարում լրացուցիչ ժամանակում Երևանում պարտվել Դանիայից։ Առաջիկա հանդիպումներին ինչպես նաև Հայաստանի հավաքականի հետ կապված խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ։

-Պարոն Նազարյան, ի՞նչ վիճակում է Հայաստանի հավաքականը մոտենում առաջիկա հանդիպումներին։

-Կադրային խնդիրներ կան և դեռ պարզ չի ինչ վիճակում կմոտենանք առաջիկա խաղերին: Փաստաթղթերի պատճառով հավաքական չի ժամանի Արկադի Մկրտիչյանը, ով ներկայումս ԱՄՆ ում է և պետք է 2-3 ամիս էլ մնա այնտեղ կարիերայի հետ կապված որոշ հարցեր կարգավորելու համար:Ուսանողական մրցաշարերին մասնակցելու պատճառով չի կարող ժամանել Գարի Չիվիչյանը:Հույս ունեինք, որ Անդրե Սպայթ Մկրտչյանն այս անգամ կմիանա հավաքականին, սակայն նրա մասնակցությունն էլ հարցականի տակ է, քանի որ NBA ում կարիերան շարունակելու հնարավորություն է ստացել ու այժմ գտնվում է Դենվեր Նագեթսի ճամբարում: Անդրանիկ Չրաբաշն էլ ծանր մրցաշրջանից հետո վերականգնողական կուրս է անցնում, քանի որ ծնկի հետ կապված խնդիր ունի: Նրա մասնակցությունն էլ 50-50 է։ Լուկաս Ֆիշերն էլ բավական ծանր մրցաշրջան է անցկացրել եւ չի մասնակցի Լիբանանում կայանալիք միջազգային մրցաշարին: Նա հավաքականին կմիանա միանգամից Դանիայում: Վնասվածք ունի Անդրեյ Կոնստանտինովը, որը չի մասնակցեի Դանիայի հետ մրցավեճին։

-Իսկ ԱՄՆ-ում ելույթ ունեցող մյուս խաղացողները պատրա՞ստ են կարևորագույն մրցավեճին։

Այդ հարցին կկարողանա պատասխանել մարզիչը Լիբանանի մրցաշարից հետո։ Հավաքականը Երևանում կսկսի հավաքվել հունիսի 17-ից, իսկ հունիսի 20-ին կմեկնի Լիբանան:

-Փաստորեն Սամթ Մկրտչյանը կարող է դառնալ առաջին Հայաստանցի բասկետբոլիստը, որը կխաղա NBA-ում՞

Հնարավոր է, մոտ օրերս պարզ կդառնա։

-Ինչպե՞ս կգնահատեք Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականներին

Լիբանանի ու Եգիպտոսի հավաքականը բավական ուժեղ մրցակիցներ են:Վերջին տարիներին այս հավաքականներն աչքի են ընկնում բավական լավ արդյունքներով: Ունեն բավական ուժեղ ներքին առաջնություններ։ Քաթարի մասին դժվարանում եմ կարծիք հայտնել:

-Դանիայի հաղթելու դեպքում ի՞նչ է սպասվում Հայաստանի հավաքականին։

Եթե հաղթենք 7 միավորից ավել, ապա կապահովենք մեր տեղը հաջորդ փուլում, իսկ ավելի քիչ միավորներով հաղթելու դեպքում՝ գործնականում կապահովենք մեր տեղը:

-Անդրադառնանք նաև երիտասարդական և պատանեկան հավաքականներին։ Ի՞նչ սպասել այս թիմերից։

Մենք ծրագրել էինք երկարատև ուսումնամարզական հավաքներ անցկացնել 18 և 20 տարեկանների հավաքականների համար՝ Եվրոպայի առաջնությունների մեկնարկից առաջ: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված ենք զգալիորեն կրճատել հավաքների անցկացումը: Դեռ կան մի շարք չլուծված հարցեր, որոնք թույլ չեն տալիս լիարժեք նախապատրաստվել կարևոր ստուգատեսներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում