«Կոպենհագեն»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն նշել է, որ «արքայական ակումբ»-ի համար կարևոր է ցանկացած հանդիպում:
Մադրիդյան ակումբը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր է նվաճել` B խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
«Կարևոր է յուրաքանչյուր խաղ: Մենք «Ռեալ»-ն ենք և պարտավոր ենք հաղթել ցանկացած մարզադաշտում: Թիմը ճիշտ արձագանքեց այս մարտահրավերին»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Իսկոյի խոսքերը:










































