Thursday, 23 05 2024
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում

Մարդիկ կան՝ սիրելով պետությունը քննադատում են, ոչ թե ԱԺ-ի «աբիժնիկների» պես. Արմեն Մովսիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում։

– Պարոն Մովսիսյան, հաստատվեց կառավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նորից սփյուռքահայերին դիմեց ներդրումներ անելու համար։ Ի՞նչ սպասումներ կան այս փուլում Հայաստանից։

– Այս փուլում ամենակարևորն այն է, որ կառավարությունը հիմքեր պատրաստի արդար ընտրության համար։ Սա շատ կարևոր է, քանի որ մինչև հիմա ունեցել ենք հանրության վստահությունը չվայելող ընտրություններ։ Արդար ընտրություններն ապագա կառավարությանը հնարավորություն կտան վստահության որոշակի պաշար հավաքել։ Ինչ վերաբերում է տնտեսական փոփոխություններին, կարծում եմ՝ պետք է սպասենք, հիմա բացահայտումներ են կատարվում կոռուպցիոն խողովակների, հարկերից խուսափելու հետ կապված։ Պետք է հաշվի առնել, որ մեկ ամսվա կառավարություն է, և չէր կարող հրաշք լիներ։ Ամեն դեպքում հանրության մեծ մասի մոտ կառավարության քայլերը դրական տպավորություն են թողնում։ Թե՛ ընդհանուր ազատության մթնոլորտը, թե՛ քաղբանտարկյալների ազատ արձակումը հուսադրող են։ Եվ եթե նույնիսկ կան բացեր, հարյուր օրից հետո նոր կսկսենք քննարկել, թե ինչը կարելի էր ավելի լավ անել։ Իսկ հիմա ընդամենը մեկ ամսական կառավարություն է։

– Տեսակետ կա, որ հեղափոխություն տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Հիմա, ըստ Ձեզ, Սփյուռքն է պետք ուժեղացնե՞լ, թե՞ Հայաստանը։

– Միանշանակ է, որ մայր հայրենիքը պետք է ուժեղացնել։ Առանց հայրենիքի Սփյուռքն ի՞նչ է, առանց հայրենիքի Սփյուռքը որոշ ժամանակ դիմադրող և ուծացվող օղակ է։ Իհարկե, Սփյուռքի ներուժն օգտագործելը շատ կարևոր է, բայց իրականության մեջ դեռևս շատ անելիք կա՝ որոշելու, թե ինչպես պետք է օգտագործել Սփյուռքի պոտենցիալը հայրենիքի հզորացման համար։ Պարզապես դեռևս կարճ ժամանակ՝ ընդամենը 30 օր է անցել։ Ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա, թե ինչ ուղիներով զարգացնել Սփյուռքի հետ համագործակցությունը և ինչ պոտենցիալի վրա հույս  դնել։

– Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ գործարարները նախկինում ճամպրուկներով մուծվել են Բաղրամյան 26-ին։ Սա արդյոք հաղորդում չէ՞ հանցագործության մասին, և արդյոք չպե՞տք է գործեր պատասխանատվության ինստիտուտը։

– Մենք փոքր ազգ ենք, և պետք է հասկանանք, որ փոքր Հայաստանում  քաղաքական ընդդիմություն լինելը մի հարց է, ամեն ինչ տանել հակադրման ուղղակի չի կարելի։ Մենք չունենք մեր հարևանների մարդկային ռեսուրսների հնարավորությունը։ Պետք է օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, և մարդիկ կսկսեն գիտակցել, որ այստեղ ծանոթախնամիական, արյունակցական կամ կլանային ժամանակները վերանում են։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն էլ իր ուղեղում դեռ պետք է հեղափոխություն անի՝ հասկանալու համար, որ նոր ժամանակներ են։ Օրինակ՝ լինելով այս հեղափոխության համակիր՝ երեկ էլ առաջին անգամ գրեցի, որ ինձ առաջին անգամ իշխանամետ եմ համարում, այնուամենայնիվ,  ես կուզենայի, որ հանրությունն իր սթափությունը շարունակի պահել, մենք օգնած կլինենք այս կառավարությանը, եթե մերը լինելուց բացի, նաև չմոռանանք, որ քննադատության հարցում մեր աջակցության կարիքն ունի։ Եվ երբեմն Ֆեյսբուքում խոսքեր են գրում և համարյա աստվածացնում կառավարությանը, ինձ թվում է, որ դա էլ է չափազանցված, և պետք է կարողանանք օգնելով հանդերձ՝ փորձել օգնել, որ նաև չսխալվեն։ Հարյուր օրը անցնի, իմ սկզբունքն է՝ բացեր եթե նկատեմ, ես շարունակելու եմ խոսել այդ մասին օգնելու համար, որ չսայթաքեն։ Իմ քննադատությունից վնաս չկա, մարդիկ կան, որ սիրելով իրենց պետությունը՝ քննադատում են, ոչ թե ԱԺ-ում երեկվա «աբիժնիկների» պես։ Եվ իրենք ականջալուր կլինեն։ Ես հետևում եմ կառավարության ընթացքին, իրենց գործունեությանը, նորմալ, շատ դրական, հավասարակշռված քայլեր են արվում, նույնիսկ այն պարագայում, որ որևէ կադրային ջարդի չդիմեցին որևէ օղակում, այլ տեղի ունեցավ մեղմ փոփոխություն։ Եվ ես համոզված եմ, որ այդ օղակներում նույնպես կան մարդիկ, ովքեր ազնիվ են, քաղաքացի են, ուղղակի աշխատել են՝ չունենալով լավ ղեկավարներ։ Եվ նորմալ, իր ընթացքով գնում է ամեն ինչ։ Ես, անկեղծ ասած, այս պահի դրությամբ բավարարված եմ։

– Սփյուռքահայերը, ըստ Ձեզ, որքանո՞վ են ոգևորված այս կառավարության աշխատանքով և որքանո՞վ կշտապեն ներդրումներ անել Հայաստանում։

– Այն փաստը, որ օրենքի առաջ բոլորը կլինեն հավասար, արդեն նոր վարչակարգի կողմից մեծ երաշխավորագիր է, որ այլևս չի լինի նախորդ տարիներին ծանոթ ունենալ-չունենալը, գցվել- չգցվելը, օրենքը եթե աշխատում է բոլորի համար, ինձ թվում է՝ դա լավ նախադրյալ է։ Եվ մարդիկ իսկապես շատ ոգևորված են, և այստեղ էլ ես շատ մարդ գիտեմ, որ պատրաստ են ներդրում անել Հայաստանում։ Մի նոր, մաքուր օդ է եկել Հայաստան, որ ոգևորել է ամբողջ ազգին։ Ամբողջ հարցն այն է, որ շարունակեն այդ գիծը, որ ոգևորությունը հասցնեն բնականոն, գործնական վիճակին, որը կլինի ներդրումային հոսք, վստահ եմ, որ յուրաքանչյուր քայլի հետ ձնագնդին շարունակելու է։ Եվ վստահ եմ, որ եթե այս բարի, դրական թարմ օդը շարունակվի, մենք կունենանք նաև ներգաղթի առաջին նշանները։ Ես լավատես եմ, ամեն ինչ լավ է լինելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում