Կատալոնական «Բարսելոնա»-ի խաղն ակնհայորեն տարբերվում է Լիոնել Մեսսիի բացակայության պայմաններում: Առանց արգենտինացու կատալոնացիները կրեցին առաջին պարտությունն ընթացիկ մրցաշրջանում, որից անմիջապես հետո պարտվեցին երկրորդ անգամ:
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն հայտարարել էր, որ հուսով է Մեսսիին խաղադաշտում տեսնել հունվարի սկզբին:
Այնուամենայնիվ, Մեսսին կարող է նախատեսվածից ավելի ուշ վերադառնալ խաղադաշտ, քանի որ վերականգնման գործընթացը կարող է ձգձգվել:
Թիմի ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշել են Մեսսիին մեկնարկային կազմ վերադարձնել միայն նրա՝ վնասվածքից ամբողջովին վերականգնվելու դեպքում:








































