Դեռևս մեր հանրապետությունը պատրաստ չէ սիրո և արժանապատվության մթնոլորտին… Այն, որ մարդիկ կարողանում են բողոքել և իրենց կասկածներն ազատ արտահայտնել, դա շատ լավ երևույթ է, բայց առայժմ ինչ-որ չափով դա բնազդային է, իսկ մենք պետք է ուղեղ բանեցնենք, ինչի հնարավորությունը տվել է այս սիրո և արժանապատվության հեղափոխությունը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Աշոտ Ադամյանը:
Նրա խոսքով՝ զարմանալի չէ, որ այժմ դուրս են հորդում հախուռն բանավեճերը, սակայն մարդ չպետք է խոսի նրանից, ինչից բան չի հասկանում:
Ռեժիսորի դիտարկամամբ՝ պետության սահմանափակումը բնականոն չէ, սխալ կառավարման դեպքում գնում ես փակուղի, իսկ եթե ճիշտ ես ղեկավարում, գնում ես դեպի պայծառ ապագա:
Անդրադառնալով վերջին ամսվա աննախադեպ իրադարձություններին՝ Ա. Ադամյանը նշեց, որ ցանկացած ժողովուրդ իր մեջ կրում է իշխանափոխության պոտենցիալը, բայց դա պետք է արթնացնել:
«Ես երկար ժամանակ սպասում էի, թե երբ պետք է արթնանա ուսանողությունը… Եվ հանկարծ Նիկոլի օգնությամբ դա տեղի է ունենում, և ուսանողությունը կանգնում է գաղափարի շուրջ՝ բաց ձեռքերով, առանց ոխերիմության: Թեև տեսնում էինք սրա-նրա՝ բաշիբոզուկների շակալները գիշերով գալիս էին ջարդում-փշրում փողոցի լուսաֆորները:
Եվ կարծում եմ, որ Վալերի Օսիպյանի նշանակումը թեև շատերը տարօրինակ են համարում, բայց ես կարող եմ բացատրել, թե ինչու է տարօրինակ թվում և ինչու է նշանակվել,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ առաջին խնդիրը շակալներին բռնելը պիտի լինի:
Մանրամասները՝ տեսանյութում: