Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի 2013թ. թիմային առաջնությունը: Այսօր կկայանա 7-րդ տուրը: Մեր հավաքականն ուժերն է չափելու Թուրքիայի ընտրանու հետ:
6-րդ տուր, Հայաստան – Թուրքիա
Լևոն Արոնյան – Ալեքսնադր Իպատով
Վլադիմիր Հակոբյան – Դրագան Սոլակ
Գաբրիել Սարգսյան – Մուստաֆա Յիլմազ
Տիգրան Պետրոսյան – Էմրե Չան
Հավելենք, որ 6 տուրերից հետո մեր հավաքականը 6 միավորով կիսում է 5-7-րդ հորիզոնականները: 3-4-րդ տեղերն 8-ական միավորով զբաղեցնում են Նիդերլանդերի ու Չինաստանի ընտրանիները:
Երկրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանի ընտրանին ունի 9, իսկ միանձնյա առաջատար Ուկրաինայի հավաքականը՝ 10 միավոր:








































