Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է վերականգնվել ազդրի վնասվածքից, որը ստացել էր նոյեմբերի 23-ին՝ «Ալմերիա»-ի դեմ խաղում:
Ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող էր նրան խաղադաշտ դուրս բերել Լա Լիգայի 15-րդ տուրում կայացած «Վալյադոլիդ»-ի դեմ խաղի վերջնամասում, բայց որոշեց հանգստանալու հնարավորություն տալ:
Մարզչական շտաբը Ռոնալդուին մինչև դեկտեմբերի 10-ը հանգստանալու հնարավորություն կտա: Այդ օրը թիմը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում կխաղա «Կոպեմհագեն»-ի հետ:
Այսպիսով՝ «Ռոնալդուն» բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Օլիմպիկ դե Շատիվա»-ի դեմ խաղը, որը կկայանա դեկտեմբերի 8-ին:










































