Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները խիստ անհաջող են հանդես գալիս և պարտվում են հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչներին:
Մասնավորապես 57 քաշային կարգում, քառորդ եզրափակում Միհրան Ջաբուրյանը 10:0 հաշվով պարտվել է Ադրբեջանը ներկայացնող Գիորգի Էդիշերաշվիլիին:
79 քաշային կարգի քառորդ եզրափակչում Վարուժան Կաջոյանը 6:1 հաշվով պարտվել է ադրբեջանցի Ջաբրաիլ Հասանովին:
97 քաշային կարգում կրկին քառորդ եզրափակչում մեր երկիրը ներակայացնող Գեորգի Կետոևը 3:0 հաշվով զիջել հարևան երկրի ներկայացուցիչ Նուրմագոմեդ Հաջիևին:
65 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, 1/8 եզրափակչում 0:3 հաշվով պարտվել է վրացի օլիմպիական չեմպիոն Վլադիմեր Խինչիգաշվիլիին:
Նշենք, որ Ջաբուրյանը, Կաջոյանն ու Կետոևը բրոնզե մեդալների համար սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն կունենան միայն այն դեպքում, եթե նրանց հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ:
Վլադիմեր Խինչիգաշվիլիին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ, ուստի Ֆրանգուլյանը վերջնականապես դուրս է մնացել պայքարից: