Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ուղղակի նախանձելի է. հայերի հաղթարշավը Ռուսաստանում

Հայկական սպորտում երեկ տեղի ունեցավ ևս մեկ նշանակալի իրադարձություն: Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կայացած հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունում ուղղակի ֆանտաստիկ արդյունք գրանցեցին Հայաստանի ներկայացուցիչները:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակչում 7:0 հաշվով հաղթելով Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայային՝ 4-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ի դեպ, Ալեքսանյանը առաջնության ընթացքում ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին, ինչը կարելի է բացառիկ արդյունք գրանցել: Արթուր Ալեքսանյանն առաջին հայ ըմբիշն է, ում հաջողվեց դառնալ Եվրոպայի քառակի չեմպիոն: Նշենք, որ Ալեքսանյանը վերջին անգամ Եվրոպայի առաջնության հաղթող էր դաձել 2014 թվականին: 26-ամյա ըմբիշը, բացի Օլիմպիական և Եվրոպայի քառակի չեմպիոն լինելուց, նաև աշխարհի եռակի չեմպիոն և արծաթե մեդալակիր է: 2012 թվականի Օլիմպիական խաղերում էլ դարձել էր բրոնզե մեդալակիր:

«Առաջին հերթին հպարտ եմ, որ իմ երկրի համար ոսկե մեդալ նվաճեցի: Ժողովրդի աջակցությունը միշտ զգում եմ, և դա ինձ ուժ է տալիս: Շնորհակալ եմ նաև այն հայերին, որոնք ինձ աջակցեցին մրցավայրում: Ցանկացած մրցաշարում լինում են դժվարություններ: Երբ բոլորը քեզնից ոսկե մեդալ են ակնկալում, առաջանում է նաև լարվածություն, քանզի ցանկացած այլ արդյունք որակվում է որպես ձախողում: Առաջին անգամ եմ Դաղստանում, և տպավորությունս դրական է: Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Եթե հնարավորություն լինի, մեծ սիրով նորից կգամ Դաղստան»,- wrestrus-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ալեքսանյանը:

Կասպիյսկում իր կարիերայի ընթացքում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ նաև աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Եզրափակչում մեր ըմբիշը ջախջախիչ հաղթանակ տարավ Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սասունովսկու նկատմամբ՝ գոտեմարտը շահելով 9:0 հաշվով:

Երեկ ունեցանք ևս մեկ մեդալ: Բրոնզե մեդալի համար մենամարտում Կարեն Ասլանյանը 7:2 հաշվով առավելության հասավ լեհ Դավիդ Կարեցինսկու նկատմամբ: Մինչ այդ լարված պայքարում Ասլանյանը 5:3 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Էլման Մուխտարովի նկատմամբ:

Թիմային հաշվարկում Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է Ռուսաստանը, որին հաջորդում են Վրաստանը և Ադրբեջանը:

Ինչևէ, Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը վերջին տարիների հայաստանցի ամենատիտղոսակիր մարզիկներն են: Եթե Ալեքսանյանին կարելի է անվանել կենդանի լեգենդ, ապա Մանուկյանի մուտքը կամ վերադարձը հայկական սպորտ ավելի քան տպավորիչ էր: Նրա առաջին նշանակալի նվաճումը աշխարհի առաջնության ոսկե մեդալն էր, որին հաջորդեց նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն էին դարձել անցյալ տարի Փարիզում:

Եվրոպայի առաջնությունը լուսաբանող ռուս լրագրող Ստանիսլավ Չուրան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ի դեմս Մանուկյանի և Ալեքսանյանի՝ Հայաստանն ունի համաշխարհային մակարդակի ըմբիշներ: «Ես վստահ եմ, որ այս տղաները դեռ շատ մեդալներ են նվաճելու Հայաստանի համար: Նրանց պետք է աչքի լույսի պես պահել, քանզի Հայաստանի պես փոքր երկրի համար նման մարզիկները ազգային հարստություն են: Այսօր Հայաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում է: Ձեր երկրում ժողովուրդը նախանձելի հաղթանակ տարավ: Այդ հաջողությունը շարունակվեց նաև Ռուսաստանում՝ Մանուկյանի և Ալեքսանյանի շնորհիվ: Վստահ եմ, որ հայ մարզիկները այսուհետև ավելի հաջող են ելույթ ունենալու միջազգային ասպարեզում, քանզի ներկայացնելու են հաղթանակած ժողովրդին:

Առաջնության ընթացքում շատ էր խոսվում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև հնարավոր լարվածության մասին: Պետք է արժանին մատուցել կողմերին փոխադարձ հարգանքի համար: Առաջնությունում առաջատարը Ռուսաստանն է, որին հաջորդում են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Անկախ ամեն ինչից՝ խորհրդանշական պետք է համարել, որ հարևան երկրները եվրոպական ըմբշամարտում դոմինանտի դերում են: Հայաստանը, ինչպես նաև թվարկված մյուս երկրները ըմշամարտի հզոր դպրոց ունեն: Սրտանց ուրախ եմ մեր Հայաստանի և մյուս բարեկամ երկրների հաջողությունների համար»,- նշեց Չուրան:

Կասպիյսկում տեղի ունեցած առաջնությանը Հայաստանը ներկայացրել են նաև Սլավիկ Գալստյանը, Կարապետ Չալյանը, Արթուր Շահինյանն ու Արման Մելիքյանը: Գալստյանը 1/4 եզրափակչում 2:6 հաշվով զիջել էր Մոլդովան ներկայացնող Դոնիոր Իսլամովին, իսկ Չալյանը 3:6 հաշվով՝ Շվեդիայի ներկայացուցչին: Արթուր Շահինյանը 1/8 եզրափակիչում 1:9 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Օզդոևին: Արմեն Մելիքյանն էլ քառորդ եզրափակչում 4:12 հաշվով պարտվել էր վրացի Դաթո Չխարտիշվիլիին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում