Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրի «Լոկոմոտիվ»-ի հետ հանդիպման արդյունքը (0:1), ինչպես նաև խոսել «Ուրալ»-ի հետ առաջիկա հանդիպման ակնկալիքների մասին:
«Չերկիզովի մարզադաշտի խոտածածկը գտնվում էր անմխիթար վիճակում: Արդյունքում, ֆուտբոլն անցել էր 2-րդ պլան, իսկ առաջինում ուժային պայքարն էր: Առանձնահատուկ վտանգավոր պահեր չունեցավ կողմերից և ոչ մեկը: Ցավոք, գոլ բաց թողեցինք մենք: Հանդիպումը, իմ կարծիքով, ավելի շատ ոչ-ոքի ելք պետք է ունենար ու ավարտվեր 0:0 հաշվով:
Եկատերինբուրգում մենք հաղթել ենք մեծ առավելությամբ, բայց այժմ թեթև զբոսանք մեզ չի սպասվում: Նոր մարզիչը թիմի ֆուտբոլիստներին միշտ էլ լրացուցիչ էներգիա է հաղորդում: Յուրաքանչյուրը ցանկանում է նրա վրա առաջին դրական տպավորությունը թողնել:
Բայց, հուսով եմ, մենք կկարողանանք ապացուցել մեր գերազանցությունը: «Հայրենիքում» մենք առայժմ միայն հաղթում ենք. պետք է երկարաձգել այդ շարքը»,- ասել է Բերեզովսկին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:






































