Ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իրեն պետք չէ «Ոսկե գնդակ»-ը:
« «Ոսկե գնդակ»-ն ինձ պետք չէ: Ես գիտեմ, որ լավագույնն եմ աշխարհում: Ինձ հարկավոր չէ ինչ-որ հուշանվեր՝ դա հասկանալու համար»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello sport-ը:
Հիշեցնենք, որ բացի շվեդ ֆուտբոլիստից մրցանակը ստանալու հիմնական հավակնորդներն են նաև Քրիշտիանու Ռոնալդուն, Ֆրանկ Ռիբերին ու Լիոնել Մեսսին:
Հավելենք, որ «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հունվարի 13-ին՝ Ցյուրիխում:








































