Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանի շրջադարձային քայլը․ Մովսիսյանի վերադարձի և հաջողության բանաձևը

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ նշանակվեց Վարդան Մինասյանը: Վերջինիս գլխավորությամբ՝ մեր ազգային թիմը ցույց է տվել իր պատմության լավագույն արդյունքը: 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը շատ մոտ էր ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուն: Եղան սուբյեկտիվ պատճառներ, որոնք խանգարեցին մերոնց դուրս գալ «փլեյ-օֆ»:

Իռլանդիայի հետ հայտնի խաղում մեր հավաքականին կանգնեցրեց իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը, կարմիր քարտ ցույց տալով դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Մինասյանի գլխավորությամբ՝ Հայաստանի հավաքականը գերազանց էր հանդես եկել նաև 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում: Վարդան Մինասյանը հայտնի է որպես սկզբունքային մասնագետ: Հեռանալուց հետո, չնայած հասարակության պահանջին՝ Մինասյանը հրաժարվում էր կրկին գլխավորել մեր ազգային թիմը: Կարելի է ենթադրել, որ վերադառնալով ազգային թիմ, Մինասյանն իր պահանջներն ու պայմաններն է առաջադրել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Իսկ պահանջներն ու պայմաններն առաջին հերթին վերաբերում է աշխատելու լիակատար ազատությանը:

Ըստ էության, ՀՖՖ-ն ընդառաջ է գնացել Մինասյանին, ինչը ստիպում է ենթադրել, որ առաջիկայում Հայաստանի ազգային թիմ կվերադառնա նաև Յուրա Մովսիսյանը: Վերջինս մի քանի այլ ֆուտբոլիստների հետ հայտնվել էր Ռուբեն Հայրապետյանի սև ցուցակում և չէր հրավիրվում ազգային թիմ: Մինասյանի և Մովսիսյանի վերադարձը կարող է էապես փոխել իրավիճակը, և դրական լիցքերի ու էմոցիաների վրա լուրջ առաջընթաց ունենանք: Կտրուկ փոփոխութունները կարող են լուրջ նախադրյալներ ստեղծել Ազգերի լիգայի խաղարկությունում հաղթողի կոչման համար պայքարելու: Այս պահին Մովսիսյանը չունի խաղային պրակտիկա և չի խաղում իր նոր ակումբի շվեդական «Յուրգորդենի» կազմում։ Կարծում ենք, սակայն, որ Մովսիսայնը մոտ ժամանակներս կսկսի խաղալ Շվեդիայի ուժեղագույն թիմերից մեկում։ Շատերը կպնդեն, որ Մովսիսյանը արդեն ծեր է և չի կարող խաղալ նախկինի պես։ Ընդունենք սակայն, որ ֆուտբոլիստի համար պատկառելի տարիք ունենալով հանդերձ, այս հարձակվողն ուղղակի անհրաժեշտ է Հայաստանի հավաքականին։ Մեր այսօրվա հարձակվողները՝ Ռուսլան Կորյանը, Տիգրան Բարսեղյանը, Սարգիս Ադամյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խաղամակարդակով մի գլուխ ավելի ցածր են Մովսիսյանից։

Արթուր Պետրոսյանը շարունակ հնարավորություն էր տալիս Ադամյանին։ Վերջինս խաղում էր նվիրված, բայց․․․ Ադամյանը թույլ հարձակվող է, և դա փաստ է։ Նա կարող է ազգային հավաքականին օգնել՝ հանդիպման վերջին 10 րոպեներին ակտիվացնելով առջևի գիծը։ Եթե նույնիսկ մարզավիճակի և պրակտիկայի խնդիր ունենա, Մովսիսյանն իր փորձով և առաջատարի հատկանիշներով ավելի շատ օգուտ կտա, քան մյուս հարձակվողները։ Պետք է ընդունենք, որ Հայաստանի ազգային հավաքականի վիճակն այսօր ծայրահեղ ծանր է։ Դա, բնականաբար, գիտակցում է նաև Ռուբեն Հայրապետյանը։ Միակ փրկությունը Մինասյանի պես փորձառու մասնագետին հետ բերելն էր։ Այնուամենայնիվ, Մինասյանը մեր ազգային հավաքականը ոտքի կկանգնեցի միայն աշխատելու լիակատար ազատություն ստանալու դեպքում, որը, կարծում ենք, ստացել է։ Ռուբեն Հայրապետյանի երեկվա որոշումը կարելի է շրջադարձային համարել մեր ազգային հավաքականի համար։ Այս պահին Մինասյանը միակ մասնագետն է, ով տիրապետում է հայկական ֆուտբոլում առակա իրավիճակին։

Օտարերկրացի բարձրակարգ մասնագետի համար ժամանակ է հարկավոր մեր ֆուտբոլին, ֆուտբոլիստներին, խաղային սպեցիֆիկային ծանոթանալու համար։ Մինասյանը չունի այդ խնդիրը։ Երկար տարիներ նա աշխատել է Հայաստանի հավաքականում և լավ գիտի քայլերի հաջորդականությունը։ Մինչև Ազգերի լիգայի խաղարկությունը մեր հավաքականը, ամենայն հավանականությամբ, երկու ընկերական հանդիպում կանցկացնի։ Այդ հանդիպումները, կարծում ենք, բավարար կլինեն Մինասյանի համար, որպեսզի որոշի մեր թիմի օպտիմալ կազմը։ Խնդիրն իսկապես բարդ է։ Այնքան բարդ, որ Հայրապետյանը դիմեց շտապօգնության, որը ըստ էության վերջին հույսն է։ Ազգերի լիգայում հաջողության հասնելու համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է հաղթել Մակեդոնիայի հավաքականին, որը վերելքի փուլում է, ունի ավելի ուժեղ կազմ, և մեր հավաքականից, եթե ոչ երկու, ապա մեկ քայլ ավելի առաջ է։

Մեր ենթախմբում ֆավորիտը հենց Մակեդոնիան է։ Հիշենք, որ Մինասյանի գլխավորությամբ, Հայաստանի հավաքականը Երևանում տպավորիչ հաղթանակ է տարել Մակեդոնիայի նկատմամբ։ Հուսանք, որ պատմությունը կկրկնվի։ Հուսանք նաև, որ Վարդան Մինասյանի դրական քայլերը տեսանելի կլինեն առաջիկա ընկերական հանդիպումներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում