Այսօր Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հունիսի 17-ից 24-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ բռնցքամարտի ֆեդերացիայից:
Թուրքիայում Հայաստանի պատիվը կփորձեն բարձր պահել հետևյալ բռնցքամարտիկները` Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հրաչյա Ջավախյանը (64 կգ), Սամվել Մաթևոսյանը (69 կգ), Արթուր Խաչատրյանը (75 կգ):