Ամերիկյան ուսանողական լիգայում հանդես եկող «Չիկո Սթեյթ» թիմում փայլուն մրցաշրջան է անցկացնում հայազգի խաղացող Կորեյ Սիլվերստրոմ Ազադիգյանը, ով 22 տարեկան է:
Կարելի է ասել, որ հայկական բասկետբոլում ի հայտ է եկել նոր տաղանդ, որը գրավել է մեր հավաքականի մարզիչների ուշադրությունը:
Առաջիկայում Ազադիգյանը ելույթ կունենա նաև Հայաստանի հավաքականում: Նա ընդունել է մեր ազգային թիմում հանդես գալու առաջարկը: