Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic» շախմատի խոշոր մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Գերմանիայի ներկայացնող Գեորգ Մայերի հետ:
Պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները կիսել են միավորը:
Մյուս պարտիաներում միավորը կիսեցին նաև Անանդ-Յիֆան, Լագրավ-Նայդիչ զույգերը: Վիտյուգովը հաղթել է Բլյուբաումին: