Բաթումիում ընթացող Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի է ունեցել 8-րդ տուրը։ Հայաստանի ներկայացուցիչներից այս պահին լավագույն արդյունքն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանն ու Գաբրիել Սարգսյանը, ովքեր 5,5 միավորով կիսում են 11-40-րդ տեղերը։ 5-ական միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը։
Եվրոպայի անհատական առաջնությունում կա միանգամից 4 առաջատար, ովքեր ունեն 6․5-ական միավոր։ Լրացուցիչ միավորներով առաջ է անցել Իսրայելի ներկայացուցիչ Տամիր Նաբաթը։