Միլանի «Ինտեր»-ը ցանկանում է փոխանակել Զդրավկո Կուզմանովիչի տրանսֆերը «Ռոմա»-ի երկու ֆուտբոլիստների` Մարկինյոյի և Նիկոլաս Բուրդիսոյի իրավունքների հետ:
«Ռոմա»-ի տնօրեն Վալտեր Սաբատինին ցանկանում է հզորացնել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Տեղեկանալով այդ մասին, «Ինտեր»-ը հռոմեական ակումբին է առաջարկել 26-ամյա սերբ ֆուտբոլիստ Զդրավկո Կուզմանովիչի տրանսֆերը, ով Վալտեր Մացարիի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանում ընդամենը երկու հանդիպում է անցկացրել միլանյան ակումբի կազմում:
Փոխարենը ««Ինտեր»-ը ցանկանում է ստանալ 27-ամյա կիսապաշտպան Մարկինյոյի և 32-ամյա պաշտպան Նիկոլաս Բուրդիսոյի իրավունքները, ովքեր հազվադեպ են ընդգրկվում Ռուֆի Գարսիայի թիմի հիմնական կազմում:
Միաժամանակ Վալտեր Սաբատինին բանակցել է նաև «Սաութհեմփթոն»-ի հետ` ուրուգվայցի տաղանդավոր կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսի տրանսֆերի շուրջ:








































