Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Անդրես Ինյեստային:
«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը մտադիր է ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիր ստորագրել դեկտեմբերին: Ներկայումս ֆուտբոլիստի ու ակումբի բանակցությունները շարունակվում են, և «Բարսելոնա»-ն մտադիր է մոտ ժամանակներս բեկումնային քայլ կատարել՝ ֆուտբոլիստի համաձայնությունը ստանալու համար:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Ինյեստան:









































