Մադրիդի «Ռեալ»-ը ոչ մի միջոց չի խնայում Պորտուգալիայի հավաքականի և «Բենֆիկա»-ի պաշտպան Ֆաբիո Կոենտրաույին որքան հնարավոր է՝ շուտ «արքայական» ակումբում տեսնելու համար:
Marca-ի հաղորդմամբ՝ 23-ամյա ֆուտբոլիստի համար «Ռեալ»-ի ղեկավարությունը պատրաստ է, բացի խոստացված 25 մլն եվրոյից, լիսաբոնյան ակումբին հանձնել նաև պաշտպան Էզեկիլ Գարային և Պաբլո Սարաբիոին:
Կոենտրաուն արդեն բացահայտ հասկացրել է, որ ինքը հաջորդ մրցաշրջանում ցանկանում է հանդես գալ «Ռեալ»-ի մարզաշապիկով, սակայն «Բենֆիկա»-ն չի պատրաստվում իր լավագույն պաշտպանին 30 մլն եվրոյից պակաս գումարով վաճառել: