Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն անցել է ATP Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ: Հիշեցնենք, որ մրցաշարն այս օրերին ընթանում է Լոնդոնում: Խմբային փուլի երկրորդ խաղում սերբ թենիսիստն առավելության է հասել արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի նկատմամբ:
Մրցակցությունը տևել է 1 ժամ 54 րոպե և ավարտվել 6/3, 3/6, 6/3 հաշվով` հօգուտ Ջոկովիչի:
Այսպիսով, Ջոկովիչը մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել` անկախ խմբային փուլի վերջին` Ռիշար Գասկեի դեմ մրցակցության արդյունքից:









































