Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Չավի Էրնանդեսին ու Կարլես Պույոլին առաջիկա ընկերական հանդիպումներում ընտրանի չհրավիրելու իր որոշումը:
«Ես անձամբ եմ խոսել Չավիի հետ: Մենք միասին որոշեցինք, որ նա այս անգամ չի լինի թիմի հետ:
Պույոլի հետ ամեն ինչ կարգին է: Նա ակումբում ստանում է խաղային ժամանակ: Ես նրա հետ հույսեր կապում եմ` կապված Աշխարհի 2014 թվականի առաջնության հետ»,- ասել է Դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը նոյեմբերի 16-ին կհանդիպի Հասարակածային Գվինեայի, իսկ 3 օր անց` Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանու հետ:








































