Սեուլում կարելի է չանհանգստանալ, երբ աշխատանքից հետո չես հասցնում խանութ մտնել: Մետրոյի վագոններում բացվել են մթերային տաղավարներ: Տաղավարները չունեն լայն ընտրության հնարավորություն, սակայն սառեցված կիսաֆաբրիկատներ, բանջարեղեն, թխվածքներ և ըմպելիքներ միշտ կարելի է գտնել, անհրաժեշտ է միայն մտնել վագոն-խանութ:
Հնարավոր է՝ մոտ ժամանակներս մթերային խանութներ բացվեն նաև Տոկիոյի մետրոյում: