«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ այսօր «Ծառուկյան» խմբակցության երկու պատգամավոր՝ Արթուր Մանուկյանը և Սերգեյ Բագրատյանը պատգամավոր Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար էին ծեծել: Տեղի ունեցած միջադեպից հետո Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորներին կանչել էր՝ պարզելու՝ ինչ է տեղի ունեցել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հանդիպումից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման միջադեպ տեղի չի ունեցել.«Որևէ լուրջ բան տեղի չի ունեցել: Մեր գործընկերների մեջ ընդամենը աշխատանքային քննարկում, խոսակցություն է տեղի ունեցել:
Մեր գործընկերները պարզապես զրուցել են միմյանց հետ, բայց որևէ ծեծկռտուք, քաշքշոց տեղի չի ունեցել: Մեր խմբակցության բոլոր պատգամավորների միջև նորմալ աշխատանքային հարաբերություններ են, շփումներ են, և ցանկացած հարց լուծվում է քննարկման հարթակում»: Նրա խոսքով՝ «Ծառուկյան» խմբակցությունում տարբեր դիրքորոշումներ չկան հարցերի հետ կապված, կա մեկ միասնական դիրքորոշում: