14 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ոճրագործություն Ազգային ժողովում, որի հետևանքով 8 քաղաքական գործիչներ դարձան այդ հանցագործության զոհը:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխներից մեկը՝ Նաիրի Հունանյանը, սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում 1985-90 թթ-ին:
Նրա համակուրսեցի Արմինե Մանուչարյանը, ով ներկայում դասավանդում է Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի դպրոցում, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է ուսանողական տարիներին իր և համակուրսեցիների՝ Ն. Հունանյանից ստացած տպավորություններից:
«Մենք կուրսով այն ժամանակ հարյուր հոգի էինք, բայց մեր խմբից չէր և շատ մոտիկից չէինք ճանաչում իրեն: 80-ականներին Արցախյան շարժումը որ սկսվեց, մեր ֆակուլտետը առաջնային դիրքերում էր և շատ ակտիվ էր ուսանողական նստացույցի ժամանակ: Կազմակերպիչները մեր տղաներից էին: Ինքը այդ ժամանակ շատ ակտիվ էր, բայց չէի ասի, որ հայրենասեր էր, ավելի շատ նա, որպես Երվանդ Օտյանի փանջունիական կերպար, ոնց որ ավելի շատ ոգևորված էր: Համակուրսեցիներով հաճախ նրան այդպես էլ անվանում էինք՝ Փանջունի: Ավելի լավ տղաներ ունեինք՝ ավելի ակտիվ ու հայրենասեր, օրինակ՝ Տիգրան Նաղդալյան, Արմեն Դավթյան, նրանք այ իսկական կազմակերպիչներ էին: Ինքը վառ անհատականություն չէր և ընդհանուր տպավորությամբ՝ ինքը նաև փայլուն ուսանող չէր, մի տեսակ ավանտյուրիստական բան կար մեջը: Հետո ցույցերից հետո ինքը չգիտեմ ինչերի մեջ էր ներքաշված, նրան անգամ ձերբակալեցին, մենք ցույցեր արեցինք, որից հետո նրան ազատ արձակեցին:
Ամբողջությամբ՝ ԳԱԼԱ-ում