Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ռայան Բոաթրայթը ժամանում է Երևան. Նոր անուններ՝ Հայաստանի ազգային հավաքականում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը՝ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ, շարունակում է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին։ Մեր բասկետբոլիստները նոյեմբերի 23-ին Տիրանայում ուժերը կչափեն Ալբանիայի ազգային հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երևանում կհյուրընկալեն Դանիային:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը նախօրեին ՀԱՕԿ-ի լրատվականի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ մոտ տասը խաղացողներ տարբեր պատճառներով չեն կարողանում միանալ հավաքականին: Մասնավորապես, հավաքականում չեն լինի ԱՄՆ-ում հանդես եկող բասկետբոլիստները, ինչը մեծ կորուստ է: Հարցականի տակ էր նաև Եվրոպայում խաղացող մի քանի բասկետբոլիստների՝ Քրիս Յանկու Օսկիյանի, Ռայան Բոաթրայթի, Մարսել Հովսեփյանի մասնակցությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նազարյանն ասաց, որ Ստամբուլի «Բեշիկթաշում» հանդես եկող Ռայան Բոաթրայթն այնուամենայնիվ կմասնակցի առաջիկա հանդիպումներին և այս գիշեր կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: Հիշեցնենք, որ Բոաթրայթը մեր հավաքականի առաջատարն է: Աշխարհի առաջնության նախընտրական փուլում մեր հավաքականը տպավորիչ արդյունքների հասավ նաև այս բասկետբոլիստի շնորհիվ:

«Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սպայթ Մկրտչյանը, Քրիս Յանկուն, Մարսել Հովսեփյանը չկան, իսկ Վարդան Բիդրոսյանը փաստաթղթերի խնդիր ունի: Հավաքական են վերադարձել Ռուսաստանում հանդես եկող Անդրեյ Կոնստանտինովը և Կոնստանտին Միրզոյանցը, որոնք հավաքականում չէին աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ: Ինչ վերաբերում է նորեկներին, ապա կարելի է առանձնացնել ԱՄՆ-ի «Մասիս» թիմում հանդես եկող Արագատ Աբրահամյանին, որը լավ տպավորություն է թողել մարզիչների վրա: Կարող եմ առանձնացնել նաև 208 սմ հասակ ունեցող 17-ամյա Դավիթ Խաչատրյանին՝ «Գրանդ Սպորտից», ինչպես նաև «Արցախի» 18-ամյա խաղացող Գեորգի Պադկոլիզնին»,- նշեց Նազարյանը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականում հատկապես աչքի էին ընկնում Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, ինչպես նաև Քրիս Յանկուն: Անդրադառնալով մեր առաջիկա մրցակիցներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ թե՛ Ալբանիայի և թե՛ Դանիայի հավաքականները լուրջ մրցակիցներ են: «Ալբանիայի հավաքականի հետ Հայաստանը մրցել է հուլիսին Երևանում: Կայացած 2 ընկերական խաղերում էլ մեր թիմը հաղթել է, սակայն երկու թիմերի կազմերում էլ փոփոխություններ են եղել»,- հավելեց Նազարյանը:

ՖԻԲԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Ալբանիան այս պահին 80-րդն է, իսկ Դանիան՝ 72-րդը: Հայաստանի ազգային հավաքականն էլ գտնվում է 95-րդ հորիզոնականում: Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում 3 թիմերի պայքարում 1-ին տեղը զբաղեցած հավաքականը պայքարը կշարունակի ընտրական հաջորդ փուլում: Եվրոպայի առաջնության ընտրական հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի նաև 3 խմբերում լավագույն 2-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ մասնակցեց աշխարհի առաջնության ընտրական փուլին: Մեր հավաքականին հաջողվեց տոնել 3 հաղթանակ, ինչը կարելի է գերազանց արդյունք համարել: Երևանում Հայաստանի հավաքականը առավելության հասավ Շվեդիայի և Սլովակիայի բավական ուժեղ հավաքականների նկատմամբ: Սլովակիային Հայաստանը հաղթեց նաև Բրատիսլավայում: Հատկապես Շվեդիային հաղթելուց հետ մեր երկրում իրական բասկետբոլային բում էր առաջացել: Մերոնք մոտ էին աշխարհի առաջնության հիմնական փուլ դուրս գալուն, սակայն վճռորոշ խաղում զիջեցին Բոսնիա և Հերցեգովինային:

Արդեն իսկ փաստ է, որ Հայաստանի հավաքականն իր ուրույն տեղն ունի եվրոպական բասկետբոլում: Ու չնայած կադրային խնդիրներին՝ սպասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականը առաջիկա երկու հանդիպումներում նույնքան հաղթանակ կտանի:

Ալբանիա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում: Հայաստան-Դանիա հանդիպումն էլ տեղի կունենա նախկին «Միկա» մարզադահլիճում և կսկսվի ժամը 19-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում