Այսօր Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հրաժարականից հետո, ռուսական մամուլում արդեն իսկ նշվում է նոր գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուի անունը: Մասնավորապես, խոսվում է, որ «Արարատը» գլխավորելու է Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը:
Այս մասնագետը վերջերս հայտարարել էր, որ ցանկանում է վերսկսել մարզչական կարիերան:
«Լայֆնյուզի» թղթակցի հետ զրույցում Կարպինը մեկնաբանելով շրջանառվող ասեկոսեները նշել է, որ «Արարատի» կողմից որևէ առաջարկ չի ստացել:









































