«Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը մեկնաբանել է «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
«Շուրջ երկու ամիս առաջ լուրեր շրջանառվեցին իմ` «Բարսելոնա» տեղափոխության մասին: Սակայն տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Կատալոնական ակումբի ներկայացուցիչները չեն դիմել ո´չ մեզ, ո´չ էլ ակումբի ղեկավարներին: Սակայն դա չէ ամենակարևորը: Թոմասը մինչև 2017 թվականը ժամկետով գործող պայմանագիր ունի «Բավարիա»-ի հետ: Ներկայումս նա երջանիկ է և բացարձակապես չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին»,- ասել է Մյուլերի գործակալը:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնա»-ն 35 մլն եվրո է առաջարկում Մյուլերի տրանսֆերի դիմաց: