«ՍամվելԿարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձին ծանր հարված հասցրեց և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե, ծանրամարտը և թե ըմբշամարտը որևէ խնդիր չունեն:
Ավելին Ծառուկյանի ջանքերով մեծացել են ֆինանսական ներդրումները», լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Հիշեցնենք, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը զբաղեցնում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը սակայն այս տարի հրաժարական տվեց: Ըմբշամարտի ֆեդերացիան այսօր գտնվում է ՀԱՕԿ-ի հովանու ներքո:
«Շատ ենք ուզում որպեսզի գտնվեն մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղեցնելու ֆեդերացիայի նախագահի պաշտոնը և լուրջ ներդրումներ կատարել մարզաձևը զարգացնելու համար: Ցավոք սրտի նման մարդիկ դեռևս չկան»,- հավելեց Ռոստոմյանը:






































