Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին ավագ Ալեսանդրո Դել Պյերոն նշել է, որ հարձակվող Կարլոս Տևեսն արժանի է կրել թուրինյան ակումբի 10 համարի մարզաշապիկը:
«Հետևում եմ «Յուվենթուս»-ի խաղերին: 6 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Հիանալի արդյունք է այս պահի համար:
Կարլոս Տևեսը գերազանց է կատարում 10 համարի պարտականությունները, ինչը մեկ անգամ ևս հաստատում է խոսքերս` այն անհրաժեշտ է խաղադաշտում: 10 համարը պետք է երազանք դառնա ցանկացած թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Իսկ Տևեսը լավ է սկսել»,- ասել է Դել Պյերոն:








































