Հունահռոմեական ոճի ըմբաշամարտի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արման Նազարյանը, ով գլխավորում է Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, պատասխանել է Sportal.bg-ի թղթակցի հարցերին՝ խոսելով «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան – Բուլղարիա խաղի մասին:
«Բուլղարիան աշխարհի առաջնություն դուրս գալու ավելի մեծ շանսեր ունի: Հայերը պարտվում են սեփական հարկի տակ, իսկ արտագնա խաղերում ավելի հաջող են հանդես գալիս: Կարծում են՝ նրանք կպարտվեն 0:1 հաշվով, կամ խաղը կավարտվի ոչ-ոքի՝ 0:0 կամ 1:1»:
Հավելենք, որ Նազարյանը Բուլղարիայի պատվիրակության հետ ժամանելու է Երևան և հանդիպմանը հետևի VIP օթյակից:






































