Այսօր Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, մեկնել է Լեհաստան, որտեղ կմասնակցի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014 թ. առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին:
Հիշենցնենք, որ մեր հավաքականն ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ Ինովրոցլավ քաղաքում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:
Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի հավաքականը Տուչոլա քաղաքում կխաղա տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի հետ, իսկ վերջին տուրը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Տուչոլայում կմրցի Լիտվայի հավաքականի հետ: