Friday, 19 06 2026
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

Հայկական շախմատն այսօր բոլոր երկրներին օրինակ է ծառայում. Արշակ Պետրոսյան. Սպորտ

Այս տարվա նոյեմբերի 7-18-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանալու է Եվրոպայի եւ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիայում` աշխարհի թիմային առաջնությունները: Տղաների մարզավիճակի մասին «Շախմատային Հայաստան»-ը զրուցեց մարզիչ Արշակ Պետրոսյանի հետ:

 – Ինչպե՞ս կգնահատեք մթնոլորտը հավաքականում: Չեմպիոններն ի՞նչ մարզավիճակում են:

 – Մթնոլորտը նորմալ է: Միշտ ասում եմ, որ մեր հավաքականը շարժվում է ՙմեկը բոլորի համար, բոլորը` մեկի՚ սկզբունքով: Մեր թիմն արդեն նոր չէ, միակ նորությունը երկու տարի առաջ Սերգեյ Մովսիսյանի մուտքն էր հավաքական, բայց նա միանգամից ներգրավվեց թիմի մեջ: Հավաքականում կես խոսքից էլ կարող ենք իրար հասկանալ: Ճիշտ է, շախմատում միայն լավ մթնոլորտը ոչինչ չի կարող ապահովվել, բայց լավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ շատ կարեւոր է ամեն դեպքում: Կարծում եմ` հենց այդ մթնոլորտի շնորհիվ է, որ ըստ վարկանիշի մեր հավաքականը թեեւ աշխարհի լավագույն թիմերի առաջին եռյակի մեջ չի մտնում, բայց օլիմպիադայի ու աշխարհի չեմպիոն է: Տղաների մարզավիճակը նորմալ է:

  Ձեր կարծիքով Գաբրիել Սարգսյանի խաղի մեջ ամուսնանալուց հետո փոփոխություններ կլինե՞ն:

 – Ինձ թվում է` ամուսնությունը պետք է շատ լավ անդրադառնա նրա խաղի վրա: Գաբրիելի կինն էլ հոյակապ անձնավորություն է:

 Երկու թիմային առաջնություններին նույն կե՞րպ եք պատրաստվում, թե՞ մարտավարությունները տարբեր են:

 – Նույն աշխատանքն ենք անում: Միայն մի տարբերություն կա. աշխարհի առաջնությունում գիտենք, թե ինչ հակառակորդներ ենք ունենալու: Ճիշտ է` կարող են փոփոխություններ լինել, բայց կոնկրետ հակառակորդի դեմ պատրաստություն կարող ենք տեսնել: Իսկ Եվրոպայի առաջնությունը շվեյցարական համակարգով է. մասնակցում է 30-40 թիմ, բայց խաղալու ենք ինը պարտիա: Վիճակահանությամբ է պարզվելու, թե ում հետ: 

 – Ո՞ր երկրների հավաքականներին եք տեսնում որպես մեր տղաների գլխավոր մրցակիցներ:

 – Ցանկացած մրցաշարում մեր հիմնական մրցակիցը Ռուսաստանի թիմն է: Ուժեղ են նաեւ Ուկրաինան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ադրբեջանը, Ֆրանսիան, Հունգարիան…  Ուժեղ թիմեր շատ կան: Քանի որ ես հիմա, կարելի է ասել, որ երկու երկրում եմ ապրում` Հայաստանում եւ Հունգարիայում, կարող եմ հստակ զգալ շախմատային մակարդակների տարբերությունները: Հունգարիան շախմատային երկիր է` միայն Հուդիթ Պոլգարն ամեն ինչ արժե: Նրա պես կին շախմատիստ չի եղել եւ երեւի չի էլ լինի:

  Սակայն և թիմային արդյունքներով, և պատրաստությամբ շատ ավելի առաջ ենք Հունգարիայից: Հայկական շախմատն այսօր բոլոր երկրներին օրինակ է ծառայում: Հայաստանում ամեն ինչ արվում է հանուն շախմատի բարգավաճման, ինչի համար շնորհակալ ենք երկրի Նախագահին: Շախմատը դպրոցներում պարտադիր առարկա է դարձել, ինչը ոչ միայն երեխաների տրամաբանությունն է զարգացնում: Միաժամանակ քանակը որակ է տալիս:

 Ի՞նչ հույսեր կան առաջնություններից:

  – Ես չեմ սիրում ասել, թե մրցումներից առաջ ինչ սպասելիքներ ունեմ, որովհետեւ սխալ եմ համարում դա: Մենք կաշխատենք մեր հնարավորությունների չափով ամեն ինչ անել: Քանի որ օլիմպիական եւ աշխարհի չեմպիոն ենք, պարզ է` պիտի պայքարենք առաջին տեղի համար:

 Արդյոք դժվար չէ՞ մեկ ամսում երկու լուրջ մրցաշարերի մասնակցել

 – Թիմային մրցումներում շախմատիստները շատ էներգիա են ծախսում, քանի որ հավաքականի արդյունքը բոլորի արդյունքների գումարն է: Բացի այդ, եթե շախմատիստները տեսնում են, որ թիմից մեկը անհաջող դիրք ստացավ, աշխատում են ամեն ինչ անել, որ շտկեն իրավիճակը` իրենց լավ խաղով: Պատասխանատվությունը, զգոնությունը մեծանում է թիմային խաղերի ժամանակ:  Լավ չէ, որ առաջնություններն իրար հետեւից են` ընդամենը վեց օր հանգիստ ունենք: Գոնե մեկ ամիս պետք է լիներ դադարը: Դա բավականին մեծ ծանրաբեռնվածություն է խաղացողների համար: Մենք այնպես կանենք, որ այդ վեց օրվա ընթացքում տղաները լիովին հանգստանան, ուժ հավաքեն: Սփոփում է այն, որ մյուս թիմերն էլ են նույն վիճակում լինելու:

 Աշխարհի թիմային առաջնությունը Թուրքիայում է ընթանալու: Արոնյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ տղաները  Թուրքիայում ավելի լավ են հանդես գալիս: Դուք ի՞նչ կասեք:

  – Թուրքիայում ավելի հավաքված ենք խաղում. Արոնյանը ճիշտ է ասել: Ամեն մի հաղթանակ Թուրքիայում մեծ լիցքեր է տալիս: Բայց չենք կարող ասել, որ որեւէ երկիր կարող է մեծ հաշվով ազդել տղաների խաղի վրա: Մեր թիմի հավաքվածությունը միշտ էլ բարձր մակարդակի վրա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում