Marca-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը վերականգնվել է ծնկի վնասվածքից ու պատրաստ է օգնել իր թիմի ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրում:
20-ամյա ֆրանսիացին «Ռեալ»-ում հանդես է գալիս 2011 թվականից և անցկացրած 40 խաղերում խփել է 4 գոլ:
Պարբերականը նշել է, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեծ հույսեր է կապում երիտասարդ պաշտպանի հետ:








































