Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ով սուր քննադատության էր ենթարկել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ում գլխավորությամբ հանդես է եկել «Բարսելոնա»-ում:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչն ասել էր հետևյալը. «Գվարդիոլան զոհաբերեց ինձ` հանուն Լիոնել Մեսսիի: Գվարդիոլան հիանալի մասնագետ է, բայց տղամարդ չէ, այլ վախկոտ անձնավորություն»
«Մենք համամիտ չենք Իբրահիմովիչի հետ: Գոհ ենք Գվարդիոլայի՝ «Բավարիա»-ում կատարած աշխատանքից: Զլատանը քմահաճ տիկին է: Նա ոչ մի կերպ չի կարում համակերպվել «Բարսա»-ից հեռանալու մտքին:
Ոչ մի թիմ երջանիկ չի եղել նրա հետ: Նա բոլորին խնդիրների առջև է կանգնեցնում»,- Bild-ը մեջբերում է Հյոնեսի խոսքերը:









































