Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը «Էլչե»-ի դեմ արտագնա խաղում տարած դժվարին հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
«Շաբաթ օրը կայացող դերբիից առաջ երեք միավոր վաստակելը լավագույն բանն էր, որ կարող էր պատահել: «Էլչե»-ն շատ լավ էր խաղում, խնդիրներ էր ստեղծում մեզ համար, իսկ խաղավերջում գոլ խփեց, ինչը ամենևին էլ չէր մտնում մեր պլանների մեջ:
Մենք բնավորություն ցուցաբերեցինք ու կարողացանք ի վերջո հաղթանակ տանել: Առաջնությանը մասնակցող մի շարք թիմեր լավ արդյունքներ են ցուցադրում, այնպես որ մենք իրավունք չունենք սայթաքել»,- ասել է Դիեգո Լոպեսը:









































