Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի նորեկ Նեյմարը մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադ»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
«Հիանալի հաղթանակ էր: «Բարսելոնա»-ն ավելի ու ավելի վստահ է խաղում: Ափսոս, իհարկե, որ մենք գոլ բաց թողեցինք: Սակայն նաև 4 գոլ խփեցինք:
Ես ուրախ եմ, որ սկսեցի գոլեր խփել Լա Լիգայում: Սակայն ինձ համար ամենակարևորը թիմի հաջողությունն է: Հուսով եմ` այսպես էլ կշարունակենք: Խերարդո Մարտինոն հզոր մասնագետ է: Նրա հետ հաճելի և հարմար է աշխատել»,- Marca-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը:








































