Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գոհ է մնացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղից:
Հիշեցնենք` «կապտանռնագույններ»-ը վստահ հաղթանակ են տարել` 4:1 հաշվով:
«Սաներս հիանալի խաղ ցուցադրեցին, մանավանդ առաջին խաղակեսում: Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաներից: Մենք ձգտում ենք վերահսկել գնդակը և մի քանի որոշում ունենալ խաղի ընթացքում ստեղծված իրավիճակներից դուրս գալու համար: «Բարսելոնա»-ի արդյունքները թույլ են տալիս հանգիստ զգալ ինձ»,- Goal. com-ը մեջբերում է արգենտինացի մասնագետի խոսքերը:









































