Բրազիլիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռոնադլոն այսօր այցելել է Մադրիդ ու ներկա եղել «Ռեալ»-ի մարզմանը: Նա հանդիպել է Ռոնալդուին, իսկ երբ լրագրողները փորձել են հարցնել` արդյոք ինքը իրական Ռոնալդոն է (ակնարկելով Մոուրինյոյի խոսքերը – խմբ.), բրազիլացին ասել է, որ դրանք Մոուրինյոյի խաղերն են:








































