Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բարսելոնա» – «Այաքս» խաղից հետո կատալոնական թիմի հարձակվող Նեյմարը գովասանքի խոսքեր է հղել իր թիմակից Վիկտոր Վալդեսի հասցեին:
«Վիկտոր Վալդեսը լավագույն դարպասապահներից մեկն է, ում երբևէ տեսել եմ: Նրա հիանալի խաղը մեզ բոլորիս ուրախացնում է»,- նշել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում Վալդեսը հետ մղեց 11 մետրանոց հարված, ինչպես նաև նա շատ լավ է սկսել առաջնությունը` ֆանտաստիկ խաղ ցուցադրելով թե´ Լա Լիգայում, թե´ Իսպանիայի սուպերգավաթի համար երկխաղյա դիմակայությունում:








































