Thursday, 23 05 2024
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին

Կարեն Կարապետյանի հայտարարությունը գուժում է դեֆոլտի մասին․ Ինչ կապ ունի Ղարաբաղը

Վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը Դիլիջանում հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի ու Նիդեռլանդների ներկայացուցիչների հետ և հայտարարել է, թե վերջին տարիներին Հայաստանում պետական պարտքի մակարդակի էական աճ է գրանցվել: «Իսկ դա թելադրում է, որ այս և հետագա տարիներին իրականացվի հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ նպատակ հետապնդելով պարտքը վերադարձնել կայուն միջավայր և չվտանգել մակրոտնտեսական կայունությունը, ինչը տնտեսվարողների կողմից ներդրումների իրականացման կարևոր նախապայման է»,- հայտարարել է Կ. Կարապետյանը:

Վերջինս, փաստորեն, ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Հայաստանի պետական պարտքը արդեն հայտնվել է ոչ կայուն վիճակում և վտանգում է մեր երկրի մակրոտնտեսական կայունությանը: Իսկ դա կարող է հաստատել անցած տարվա հոկտեմբերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն կանխատեսումը, թե Հայաստանին տնտեսական աղետ՝ դեֆոլտ է սպառնում: «Մինչ վարչախումբը զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»,- հայտարարել էր Լ. Տեր-Պետրոսյանը:

Պետական տարբեր տրամաչափի պաշտոնյաներ անմիջապես սկսեցին հերքել Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը: Դասագրքային սահմանումներ ներկայացրին, թե ինչ է դեֆոլտը, և ինչու այն չի սպառնում Հայաստանին: Բացատրեցին, որ դեֆոլտ նշանակում է պարտքի գծով պարտավորությունները կատարելու անկարողություն։ Դեֆոլտ հայտարարելով՝ խոստովանում է, որ ֆինանսական ճգնաժամի մեջ է և չի կարող մարել պարտքի գծով պարտավորությունները։ Դեռ այն ժամանակ ներկայացնում էին, որ 2016թ. բյուջեով պետական պարտքի սպասարկմանը պետք է ուղղվի 100 մլրդ դրամ, իսկ 2017թ.՝ մոտ 120 մլրդ դրամ կամ 200-240 մլն դոլար։ Եվ պատկան մարմինները քիչ հավանական էին համարում, որ պետական պարտքի սպասարկման այս չափը դեֆոլտի բերի։

Նախ ասենք, որ 100-120 մլրդ դրամն էլ տարեկան կտրվածքով քիչ չէ և ծանր բեռ է բյուջեի վրա: Այն մեր բյուջեի եկամուտների մոտ 9 տոկոսն է: Բայց Լ. Տեր Պետրոսյանը հավանաբար հենց այս տարվա համար չի տվել իր ահազանգը: Բանն այն է, որ 2020թ. մեր պետական պարտքի սպասարկումը հասնելու է 1 մլրդ դոլարի՝ մեր բյուջեի գրեթե կեսին: Իսկ դա արդեն կարող է աղետալի լինել մեր տնտեսության ու մեր երկրի համար, դա կարող է անդառնալիորեն ապակայունացնել մեր տնտեսությունը: Հավանաբար հենց դա է ահազանգում նաև Կ. Կարապետյանի այն հայտարարությունը, թե պետական պարտքը կայուն միջավայր պետք է վերադարձվի: Նա կարծես թե անուղղակիորեն հենց դեֆոլտի մասին էլ ակնարկում է: Եվ նրա խոսքով՝ այդ կայուն միջավայրի համար պետք է հարկաբյուջետային կոնսոլիդացիա իրականացվի: Իսկ սա ենթադրում է առանց այդ էլ բյուջետային սուղ ծախսերն էլ ավելի կրճատել, ինչն այս վերջին մեկ-երկու տարիներին այնքան է կրճատվել, որ էլ կրճատվելու տեղ չունի:

Իսկ ի՞նչ են անելու 2020թ., որտեղի՞ց են վճարելու այդ 1 մլրդ դոլարը: Բյուջեն պետական պարտքի սպասարկման այդքան գումար չի կարող տրամադրել: Այս 2-3 տարիների ընթացքում էլ դժվար թե մեր տնտեսությունն այնպես զարգանա, որ 1 մլրդ դոլար ավելի եկամուտներ ստանա: Իսկ եղած 2-2,5 միլիարդանոց բյուջեից 1 մլրդն էլ պարտք տալու դեպքում ուրեմն մեր երկրի ծախսերի գրեթե կեսը չպետք է արվեն: Այդ դեպքում ո՞ր ոլորտների համար պետք է այդ կոնսոլիդացումը տեղի ունենա: Պաշտպանությա՞ն: Դա անհնար բան է պատերազմող Հայաստանի համար: Սոցիալակա՞ն: Դա նույնպես անհնար է, քանի որ մեր ազգի կեսը թոշակ և նպաստ է ստանում, և նրանց գերակշիռ մասի ապրուստի միակ միջոցը հենց դա է: Աշխատավարձե՞ր չի տալու: Իհարկե, դա էլ չի կարող անել: Իսկ այս երեք վճարումները տանում են մեր բյուջեի ծախսերի կեսից ավելին: Մյուս ոլորտներում ինչքան էլ ծախս կրճատեն, այդ 1 մլրդ-ի կեսի կեսն էլ դուրս չի գա: Ուրեմն ի՞նչ պետք է անեն ՀՀ իշխանությունները:

Տարբերակներից մեկը պարտքի սպասարկումից հրաժարվելն է և դեֆոլտ հայտարարելը, ինչը բացեիբաց ասել է Լ. Տեր-Պետրոսյանը, և ինչը ակնարկել է Կ. Կարապետյանը: Բայց դժվար թե մեր իշխանությունները դրան գնան: Նրանք ավելի շուտ նոր պարտք կվերցնեն, նորից եվրոբոնդեր կթողարկեն և նման այլ միջոցների կդիմեն այդ 1 մլրդ-ը փակելու համար, ինչպես տարիներ շարունակ արել են՝ ամեն տարի վարկեր վերցնել այդ տարվա պարտքի սպասարկման գումարը տալու համար: Բայց եթե մինչև հիմա այդ գումարը հնարավորինս հաղթահարելի է եղել, և ՀՀ-ի հետ աշխատող միջազգային ֆինանսական կառույցները՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, համաձայնել են դրան, ապա 2020-ին դա խիստ բարդ թեմա է լինելու: Պարտքի սպասարկման կարողունակությունը պահպանելու համար ՀՀ իշխանություններն այդ կառույցների առաջարկությամբ անգամ անցած տարի նոր Հարկային օրենսգիրք ընդունեցին ու հարկերի դրույքաչափերը բարձրացրին:

Բայց այս դեպքում էլ կարող է քաղաքական վտանգ առաջանալ: Չէ՞ որ ֆինանսներն ու քաղաքականությունը միշտ էլ փոխկապակցված են և միասին են խաղում՝ լինի դա ներքին, թե արտաքին քաղաքական ասպարեզում: Ֆինանսներն են որոշում քաղաքական ուղղվածությունները: Այս տեսանկյունից մենք ունենք խիստ կարևորագույն մի խնդիր և մեծ վտանգ՝ Արցախի հակամարտությունը, որի լուծման համար միջազգային հանրությունը գնալով սեղմում է իր ճնշող օղակը մեր երկրի վզին: Իսկ ֆինանսները մեզ անհրաժեշտ են նախևառաջ այդ հակամարտության մեջ մրցունակ լինելու համար: Հնարավո՞ր է միջազգային կառույցներն այդ պարտքի սպասարկման մեզ համար անհնարինությունն օգտագործեն ու Արցախի հակամարտությության լուծում պարտադրեն՝ հատկապես որ Հայաստանը ստորագրեց ոչ թե այդ կառույցների կողմից հովանավորվող Ասոցացման համաձայնագիրը, այլ միացավ հակառակ բևեռին՝ ԵՏՄ-ին: Իհարկե, հնարավոր է: Այս դեպքում արդեն ընտրության առաջ էլ կարող ենք չկանգնել և ունենալ ընդամենը մեկ ելք՝ համաձայնել դրված պայմաններին: Հակառակ պարագայում Հայաստանն էլ է կործանվելու: Մնում է երազել, որ ֆինանսական այդ կառույցները նման պայմաններ չդնեն մեր իշխանությունների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում