Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը հայտարարություն է տարածել ռեկորդային եկամտի մասին:
Կատալոնական ակումբի բյուջեն առաջին անգամ գերազանցել է 500 մլն եվրոյի սահմանը: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի գործող չեմպիոնի մամլո քարտուղար Տոնի Ֆրեյշան:
Եկամտի հիմնական աղբյուրը կազմել են հովանավորչական նոր պայմանագրերը, ինչպես նաև Տիագո Ալկանտարայի տրանսֆերի վաճառքը:








































