Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը կարող է բաց թողնել մոսկովյան ակումբի` «Վոլգա»-ի դեմ հանդիպումը: Այն կայանալու է սեպտեմբերի 14-ին:
Ինչպես արդեն հայտնել ենք, Օզբիլիսը լավ չէր զգում իրեն նաև Հայաստանի հավաքականի` Չեխիայի և Դանիայի ընտրանիների դեմ խաղերից առաջ:
Ավելի վաղ նշվել է, որ «Վոլգա»-ի դեմ հանդիպումը բաց կթողնի նաև «Սպարտակ»-ի իռլանդացի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին:






































