ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող է մեկնարկել:
Առաջին տուրում Արոնյանը սևերով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային: Պարտիան ավարտվել է 41-րդ քայլում:
Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Կարլսենի դեմ: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 15-ին:
Ինչպես արդեն հայտնել ենք, Սենթ Լուիսի մրցաշարի հաղթողը կստանա 70 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ տեղը՝ 50 հազար, երրորդ տեղը՝ 30 հազար, չորրորդ տեղը՝ 20 հազար դոլար:










































