«Միսս Իտալիա-2004» Կրիստինա Կյաբոտոն աշխատելու է Թուրինի «Յուվենթուս»-ի ակումբային հեռաստաալիքում:
Նախկինում իտալուհին թուրինյան ակումբի բազմամյա ավագի` Ալեսանդրո Դել Պյերոյի հետ նկարահանվել է խմելու ջրի գովազդում:
Կրիստինան ծնվել է Թուրինում և մանուկ հասակից «Յուվենթուս»-ի երկրպագուհի է: «Յուվենթուս»-ի ֆան-ակումբի անդամներին նա խոստացել է մերկանալ, եթե թիմը կրկին երկրի չեմպիոն դառնա:








































