Գերմանացի հարձակվող Մարիո Գոմեսը, ով Մյունխենի «Բավարիա»-ից տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա», հայտարարել է, որ իր հետ հեռախոսազրույց է ունեցել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
«Անչելոտին զանգահարեց ինձ: Շոյված էի, քանի որ իմ ընտանիքի բոլոր անդամները երկրպագում են «Ռեալ»-ին: Նրան շնորհակալություն հայտնեցի ուշադրության համար և գործակալիս տեղեկացրի, որ ցանկանում եմ տեղափոխվել «Ֆիորենտինա»:
Ցանկանում էի հանդես գալ թիմիս մեկնարկային կազմում, ոչ թե տեղափոխվել գրանդ ակումբ, մասնակցել հանդիպումների կեսին ու նվաճել բազմաթիվ տիտղոսներ»,- հայտարարել է Գոմեսը:








































