Գերմանիայի Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացվեց հարցում՝ 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով:
Լավագույնը ճանաչվեց Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ ստանալով ձայների 41.33%-ը:
Հիշեցնենք, որ 4-րդ տուրում «Բորուսիա»-ն 1:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի նկատմամբ, իսկ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ: