Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Մեսութ Օզիլի հայրը մեկնաբանել է որդու տեղափոխությունը լոնդոնյան ակումբ: Նա հայտնել է, որ Վենգերի հետ զյույցը որոշիչ դեր է ունեցել ֆուտբոլիստի համար:
«Վենգերն այն մարդն էր, ով վերջնականապես համոզեց մեզ: Շատ օգնեց այն փաստը, որ մասնագետը լավ է խոսում գերմաներեն: Նա հայտնեց մեզ իր ծրագրերի մասին: Որդիս ցանկանում է կիսապաշտպանության գծի առանձքային ֆուտբոլիստ դառնալ»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Օզիլ-ավագի խոսքերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի «Արսենալ» տեղափոխությունը կայացավ տրանսֆերային պատուհանի ավարտից ժամեր առաջ:








































