Բրազիլացի գործարար Էյկե Բատիստան, ով մինչ այժմ Բրազիլիայի ամենահարուստ մարդն էր համարվում, կորցրել է իր կարողությունը, գրում է Forbes-ը:
Ամսագիրը բացատրում է, որ մագնատի կարողությունը, որը ներկա պահին 900 միլիոն դոլար է կազմում, մեկուկես տարի առաջ 30 միլիարդ է կազմել: Նշենք, որ նա զբաղվում է նավթի արդյունահանմամբ, լոգիստիկայով:
Նոր հաշվարկներում ներառված են նաև այն վարկերը, որոնք Բատիստան ստացել է Բրազիլիայի զարգացման բանկի, ինչպես նաև Աբու-Դաբիի ինքնավար Mubadala Development Co. հիմնադրամի կողմից:
Ընկերության ակցիաները, որոնք կառավարվում են Բատիստայի կողմից, կտրուկ իջել են վերջին 15 ամիսներին՝ այն բանից հետո, երբ OGX Petróleo e Gás Participações ընկերությունը չի կարողացել իրականացնել արտադրության նպատակները, ինչի հետևանքով դադարեցվել են նավթի հանքավայրերի մեծամասնության աշխատանքները: